Արմինֆո.Հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ թշնամական ուժերը հունիսի 13-ից նշանառության տակ են պահում Երասխը։ Սադրանքները սկսվել են այն բանից հետո, երբ Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ստանալու անհրաժեշտության մասին: Այդ սադրանքների հետևանքով վիրավորվել Է Հնդկաստանի երկու քաղաքացի։