Արմինֆո. Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասվում է հաղորդագրությունում։ -