
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցում Երևանը ելնում էր այն հանգամանքից, որ Եվրասիական տնտեսական միությունը հիմնավորված ձևաչափ է' զարգացնելու առավելագույն շահեկան հարաբերություններ անդամ-երկրների միջև, որոնք հիմնված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա: Այս մասին «Միր» միջպետական հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ընհանուր շուկայի նորմալ զարգացման պայմաններում բոլոր տնտեսավարողները, այդ շուկայի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ և հայ, ազատվում են մաքսային-տարիֆային և ոչ տարիֆային խոչընդոտներից: Դառնալով դեռևս ամբողջությամբ չհագեցած ավելի քան 170-միլիոնանոց շուկայի լիիրավ անդամ՝ մեր տնտեսավարողները ստանում են այդ պայմաններում գործունեություն ծավալելու լավ հնարավորություն: Դա ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, լրացուցիչ եկամուտներ: Այդ պատճառով ես կարծում եմ (հաշվի առնելով, որ Բելառուսի և Ղազախստանի հետ մեր առևտրական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, այսինքն՝ ռեզերվ կա), այդ խնդիրների լուծմանը պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում մենք կարող ենք մեծ լավ օգուտ ստանալ»,- ասել է ՀՀ նախագահը:
Նա հավելել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու համար Հայաստանն ուներ ևս մեկ էականգործոն – էներգակիների զեղչերը: «Հետևաբար, այստեղ, իհարկե, մենք շահել ենք: Նախկինում, այնուամենայնիվ, խոչընդոտներ կային: Այժմ, սեփական ընտանիքների բարեկեցությունն ապահովելու լրացուցիչ խթան է ի հայտ եկել: Մեզ համար կա նաև մի մեծ էական գործոն' այն, որ մենք նախորդ տարի ստացանք զեղչեր էներգակիրների համար, իսկ դա չափազանց ազդում է ինչպես մարդկանց բարեկեցության, այնպես էլ արադրության, առևտրի վրա: Հետևաբար այստեղ մենք, իհարկե, շահել ենք: Կարծում եմ, այ սօր առկա դժվարությունները (իսկ դրանք էական չեն) հաղթահարելուց հետո, որոշ ժամանակ անց մեր քաղաքացիները իրապես կզգան ԵԱՏՄ-ին մեր անդամակցության դրական ազդեցությունը»,- նշել է Սարգսյանը:
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք ռուսաստանյան տնտեսության ճգնաժամն ազդեց Հայաստանի տնտեսական վիճակի վրա, Սարգսյանը հայտարարել է. «Չէր կարող չազդել, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է մեր հիմնական առևտրա-տնտեսական գործընկերը: Բացի այդ, ՌԴ ունի աշխարհում ամենամեծ տնտեսություններից մեկը: Եվ անկախ այն բանից, դարձել է Հայաստանը ԵՏՄ անդամ, թե ոչ, այդ ազդեցությունն անպայման կլինի: Ի դեպ, այդ ազդեցությունը տարածվեց ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր տարածաշրջանի մյուս բոլոր երկրների վրա, որոնք այդ միության անդամ չեն հանդիսանում: Հետևաբար, այստեղ ԵՏՄ անդամությունը ոչ մի նշանակություն չունի: Կարող է լինել նաև հակառակը`անդամությունը մի փոքր մեղմեց այդ ազդեցությունը: Ռուսաստանի տնտեսությունն ազդում է Հայաստանի տնտեսության վրա` առնվազն չորս ուղղություններով: Առաջին ուղղությունը դա մասնավոր տրանսֆերտներն են: Երկրորդը – արտահանումն է: Երրորդը – հայկական դրամի ամրապնդումը ռուսական ռուբլու համեմատ: Գուցե և հակառակը - ռուսական ռուբլու թուլացումը հայկական դրամի համեմատ: Իսկ չորրորդը – ներդրումներն են: Մասնավոր տրանսֆերտները կազմում են մեր ՀՆԱ-ի մոտ 20%-ը, իսկ ռուբլու արժեզրկումով առաջացան պրոբլեմներ, քանի որ ՀՆԱ ֆիզիկական ծավալը 2014 թվականին ավելացավ, բայց այդ ծավալի արժեքը նվազել է մոտ 30%»,-ասել է նախագահը:
Այս համատեքստում Սրգսյանը խոստացել է դեպի ռուսաստանյան շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացում, որը, նախագահի բնորոշմամբ, աշխարհում հավասարը չունի իր համային որակներով: