Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է Բերձորի և Արցախի մյուս գրավյալ տարածքների ապօրինի բնակեցումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով փախստականների հարցերի պետական կոմիտեն, հունիսի 19-ին Բերձորում վերաբնակեցվել է ևս 13 ընտանիք կամ 44 մարդ։ Նրանք բնակություն են հաստատել պետության հաշվին վերականգնված կամ նորակառույց տներում։ Այսպիսով, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Բերձոր է տեղափոխվել 55 ընտանիք կամ 213 մարդ:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր Արցախի օկուպացված տարածքներ մոտ 2 հազար ընտանիք կամ 10 հազար մարդ տեղափոխելու մտադրության մասին, ընդ որում, մոտ 700 ընտանիք՝ Բերձոր, ևս 400 ընտանիք՝ Աղավնո և Սուս գյուղեր:
Հավելենք, որ թշնամական կողմի այս գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին։ Հայտարարության համաձայն, այդ գործընթացը պետք է վերահսկվեր ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: