Արմինֆո. Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19-ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում։