Արմինֆո.Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Հայկական կողմում տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրությունում:
Հավելենք նաև, որ հանգստյան օրերին թշնամական կողմը պարբերաբար կրակ է բացել սահմանագոտու Վերին Շորժայի, Սոթքի և Ներքին Հանդի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Բացի այդ, թշնամական կողմը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում համոզմունք են հայտնել, որ այդպիսով Ադրբեջանի ՊՆ-ը տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար: