


Արմինֆո. Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, հայկական կողմում տուժածներ չկան:
Նշենք, որ արդեն որերորդ օրն Ադրբեջանի զինված ուժերը սրում են իրավիճակը Արցախի և Հայաստանի զորքերի շփման գծում։ Այսօր Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ թշնամու սադրանքի հետևանքով վիրավորում է հայ սահմանապահ: Իսկ նախօրեին Արարատի մարզի Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից վիրավորում էին ստացել հայ-ամերիկյան գործարանի շինարարության մեջ ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացիներ:



