Արմինֆո. Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Այդ մասին հաղորդել է
ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը:
«Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում: