


Արմինֆո. Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Հայկական կողմում տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:
Հիշեցնենք, որ թշնամական ուժերը երեկվանից նշանառու կրակի տակ են պահում Երասխը։ Սադրանքները սկսվել են Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ստանալու անհրաժեշտության մասին հայտարարությունից հետո:



