Արմինֆո. Թուրքիան պատրաստ է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել՝ այդ քայլին պատրաստ լինելու մասին ադրբեջանական կողմի առաջին հայտարարության հիման վրա։ Այդ մասին երեքշաբթի Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ:
Նախագահ Էրդողանի խոսքով՝ Շուշիի հռչակագրի շնորհիվ Անկարայի և Բաքվի կապերը դաշնակցային մակարդակի են բարձրացել, իսկ թուրքական կողմը լի է բարեկամական Ադրբեջանի հետ փոխգործակցության զարգացումը շարունակելու վճռականությամբ: "Մենք պատրաստ ենք Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հենց որ կասի ադրբեջանական կողմը», - ընդգծել է Էրդողանը, հավելելով, որ Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը հատուկ ուղերձ կլինի ողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին։
Թուրքիայի նախագահը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է նաև Կասպից ծովով միջին տրանսպորտային միջանցքով բեռների մատակարարման թեման, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման համատեքստում, հաղորդում է Անադոլուն:
Հիշեցնենք, որ Արցախի մարգարիտը՝ Շուշին, ադրբեջանական վերահսկողության տակ է անցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։