Արմինֆո.Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հայկական կողմում տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրությունում: