Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է պատասխանել 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի անդամների հարցերին: Այդ մասին ասված է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կմեկնարկի հունիսի 20-ին ՝ ժամը 10:00-ին: Նիստին հրավիրված է նաև ՀՀ վարչապետը, ով արդեն տվել է իր համաձայնությունը ՝ մասնակցելու դրա աշխատանքներին ։