Արմինֆո.Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով արդեն 6 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին:
Բանաձևի համաձայն, օգնություն կտրամադրվի ֆրանսիական այլ համայնքների հետ փոխգործակցությամբ։ Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախի 120 հազար բնակիչներ կտրված են մնացած աշխարհից ։ Վերահաստատվում է նաև Փարիզի քաղաքապետարանի համերաշխությունը հայ ժողովրդի հետ։
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին և քաղաքապետ Անն Իդալգոյին ՝ արդեն 6 ամիս ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին սատարելու համար: