Արմինֆո.ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատոր Ալեքս Պադիլան եւ Հանրապետական կուսակցությունից Մարկո Ռուբիոն միավորվել են, որպեսզի ներկայացնեն բանաձեւի նախագիծ, որին աջակցում են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) եւ քաղաքացիական հասարակության կոալիցիայի ամերիկացի գործընկերների լայն շրջանակը: Նախագիծը նպատակ ունի ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու համար 120 հազար քրիստոնյա հայերի վեցամսյա շրջափակումը իրենց նախնիների հայրենիքում՝ Արցախում, ասվում է ANCA-ի հաղորդագրությունում:
Աղբյուրը նշում է, որ նոր օրենսդրական նախաձեռնությունը նման է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի գլխավորած երկկուսակցական բանաձևին, որն այժմ արդեն ունի 88 համահեղինակ: Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի աջակցությունը վայելող բանաձեւի ներկայացումը Սենատում, ով այդ նախաձեռնության սկզբնական համահեղինակն է, համընկնում է ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության շուրջ բանակցությունների հաջորդ փուլի հետ, որը նախատեսվում էր անցկացնել Վաշինգտոնում հաջորդ շաբաթ: Փաստաթղթում ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արցախի շրջափակման և մարդու իրավունքների շարունակվող հակահայկական խախտումների համար: Նախաձեռնությունը նաև կոչ է անում Բայդենի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնություննը Ադրբեջանին՝ ամբողջությամբ պատժամիջոցներ սահմանելով ըստ Ազատության մասին ակտի 907-րդ հոդվածի:
"Հայերն ու դաշնակից ամերիկացիները շնորհակալություն են հայտնում սենատորներ Պադիլիային, Ռուբիոյին և Մենենդեսին այն բանի համար, որ նրանք մատնանշել են Արցախի վեցամսյա շրջափակման իրական հետևանքները ՝ պնդելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվին ", - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հավելելով, որ ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն ավտորիտար ռեժիմի զինված ուժերը, որն արժանի չէ ԱՄՆ-ի աջակցությանը:
"Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումն անմարդկային է եւ անընդունելի", - հայտարարել է սենատոր Պադիլիան, նշելով, որ այդ շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի զրկելով սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ իրերի հասանելիությունից: "Մեր բանաձեւը կոչ է անում ԱՄՆ վարչակազմին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար", - նշել է սենատորը:
Ֆրենկ Փալոնն, իր հերթին, ողջունելով գործընկերների նախաձեռնությունը, հայտարարել է. "Այսօր ես իմ գործընկերների հետ դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը։ Պարզ է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համակարգված է և ուղղված է այն բանին, որպեսզի փակվի Արցախին մեծամասամբ պարենի, դեղորայքի, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ ճանապարհը: Մենք միասնական ենք այս կանխամտածված հումանիտար ճգնաժամին վերջ տալու հարցում>