Արմինֆո. Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացին։ Այդ մասին նախօրեին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, որի խոսքերը մեջբերվում են Ռուսաստանի կառավարության կայքում։
Ռուսաստանի վարչապետը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ: <Այդ մասին մայիսի 25-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ խոսել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները: Համոզված ենք, որ նոր երթուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից>, - ընդգծել է Միշուստինը: