Արմինֆո. Գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող Լևոն Արոնյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
<Ես կանգնած եմ երկընտրանքի առաջ: Մի կողմից, որպես մարդ, ով շատ է սիրում Աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել, բայց, որպես հայ, ես ինձ անվտանգ չեմ զգա Բաքվում", - ընդգծել է նա։
Գրոսմայստերը նշել է, որ չի բացառում գավաթի խաղարկությանն առցանց մասնակցությունը, քանի որ շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) առաջ է մղում մրցաշարի հիբրիդային ձևաչափը: Նշենք, որ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի կանցկացվի Բաքվում՝ հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 26-ը: