Արմինֆո.Ադրբեջանական կողմի խնդրանքով հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», - հավելել է մամուլի խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտարարել էին, որ դեռեւս տեղեկություն չունեն Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ամսաթվի մասին: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում համոզմունք էին հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության բանալին կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է: