Արմինֆո. Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքն ընթանում է եռակողմ ձևաչափի շրջանակում և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Այդ մասին հունիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Արևմուտքի ակտիվությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Ինչպես նշել է Զախարովան, Մոսկվայում կարծում են, որ պայմանավորվածությունների համալիրն այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար: "Մենք որևէ քայլ չենք ձեռնարկում իրավիճակն արագացնելու ուղղությամբ և գնում ենք նախատեսված ծրագրով: Այդ աշխատանքն ունի իր ուղղությունները, բանակցային գործընթացի իր դինամիկան, իր ձեւաչափերը, որոնք ուղղված են բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց մասին հայտարարվել է", - նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվայի համար շարունակում է առաջնահերթություն մնալ Բաքվի և Երևանի առաջխաղացումը դեպի հավասարակշռված որոշումներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողություններին, ապա, ինչպես նշել Է Զախարովան, չի կարող զարմանք չառաջացնել նրանց կողմից հանկարծակի ակտիվության աճը։ Մինչև եռակողմ պայմանավորվածությունները նրանցից և, մասնավորապես, ԵՄ-ից ոչ մեկը տվյալ խնդրի նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել ։ Ամենայն հավանականությամբ, ներկայումս կոնյուկտուրան փոխվել է ։ <Մինչդեռ, պատմականորեն ապացուցված է, որ դրսից պարտադրված, արագացված ռեժիմով առաջ մղվողը, ոչ մի լավ բանի երբեք չի հանգեցրել։ Պետք է իմանալ տարածաշրջանի պատմությունը, հակամարտության պատմությունը, ժողովուրդների պատմությունը, բայց, գլխավորը, լիցքավորված լինել իրական խաղաղ կարգավորման հասնելու համար", - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։ Նա անդրադարձել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, որոնք առարկայորեն մշակվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների կողմից: