Արմինֆո.Բաքուն և Երևանը խաղաղության շեմին են։ Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում:
"Երկու երկրներն իրենց անկախության վերականգնումից հետո առաջին անգամ գտնվում են խաղաղության շեմին՝ պարտավորվելով փոխադարձաբար հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը", - ասել է Բայրամովը: Նա հավելել է, որ Ադրբեջանն ակտիվ աշխատանք է տանում Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ: "Կան հնարավորություններ և իրական հեռանկարներ խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ գոյակցության ապահովման, խաղաղության օրակարգի առաջմղման, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումների համար ", - ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։