Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023 09:23
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի դեսպան. Լաչինի միջանցքի շրջափակմանն ուղղված Ադրբեջանի ապօրինի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար

Հայաստանի դեսպան. Լաչինի միջանցքի շրջափակմանն ուղղված Ադրբեջանի ապօրինի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար

Արմինֆո.  ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է ունեցել «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքի հետ: Հարցազրույցի հայերեն տեքստը հրապարակել է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունը՝ իր ֆեյսբուքյան էջում:

 

- Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը Լաչինի միջանցքի շրջափակումից հետո ավելի է խորացել։ Ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում նոր բախումների հավանականությունը։

 

Պատասխան․ 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը շինծու բնապահպանական պատրվակներով ապօրինաբար արգելափակել էր միջանցքը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։

Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի: Ադրբեջանի վերոնշյալ ապօրինի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմը շարունակում է ոտնձգություններ իրականացնել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ասվածի ապացույցն է այն, որ ս.թ. մայիսի 11-12-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Հայկական կողմը մշտապես իր հանձնառությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր այս դիրքորոշումը սակայն համարժեք արձագանք չի գտնում Բաքվում, որը շարունակում է ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք համարում ենք, որ դա ուղղված է բանակցային գործընթացը և դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զրոյացնելուն և տարածաշրջանում լարվածության աճին։

 

- Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունքները, և արդյո՞ք ամերիկյան միջնորդությունը չի հակասում Իրանի Իսլամական Հանրապետության նմանատիպ նախաձեռնություններին։

 

Պատասխան․ Հարկ է նշել, որ բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում: Վերջին շրջանում տեղի են ունեցել վաշինգտոնյան և բրյուսելյան բանակցությունները, բացի այդ՝ ս.թ. մայիսի 19-ին Մոսկվայում կայացել են ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների, իսկ ս.թ. մայիսի 25-ին՝ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովը ս.թ. մայիսի 1-4-ն Արլինգթոնում անցկացրել են բանակցություններ, հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Կողմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Ս.թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, ԵԽ խորհրդի նախագահ Շ. Միշելի և Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Անհրաժեշտ է ընդգծել, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ է մեր տարածաշրջանում տարբեր ուժերի շահերը հակադրելուն և բախումներ ստեղծելուն։ Ավելին, մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերների ջանքերի համատեղումն է, որ կարող է ի վերջո հանգեցնել առկա խնդիրների և հակասությունների կարգավորմանը։

 

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը շարունակվել է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Ս.թ. մայիսի 25-ի եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

 

Այս համատեքստում հարկ է ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ԻԻՀ ամենաբարձր մակարդակով արտահայտվող հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:

 

- Մի շարք լրատվամիջոցներով վերջերս հաճախակի են դարձել հրապարակումները ՀՀ կողմից ռուսական խաղաղապահ ուժերի հանդեպ դժգոհության մասին հրապարակումները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

 

Պատասխան.  Նախևառաջ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես այս հարցով հայտնել է իր մտահոգությունները։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին, սակայն հայտարարության ստորագրումից մինչ այժմ մենք ականատես ենք եղել այս դրույթի խախտման մի շարք դեպքերի, որի ամենավառ օրինակը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն է՝ նախ կեղծ «բնապահպան ակտիվիստների», իսկ ապրիլի 23-ից արդեն իսկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

 

Ինչպես արդեն վերը նշվեց՝ այս կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

 

-  Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական բանակցությունների ընթացքը։

Պատասխան.  Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021թ. վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, բարձր մակարդակի շփումներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների, ԱԳ նախարարների և ԱԺ նախագահների միջև: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շնորհիվ վերսկսվել են երկու երկրների միջև ուղիղ չվերթները, ինչպես նաև վերացել են օդային բեռնափոխադրումների իրականացման համար նախկինում առկա խոչընդոտները: Բացի այդ, առկա է պայմանավորվածություն Հայաստան և Թուրքիա այցելած երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ: Ցավոք, թուրքական կողմը վերջերս հետքայլ է կատարել և արգելել այլ երկրներ ուղևորվող հայկական ավիաուղիների օդանավերին մուտք գործել Թուրքիայի օդային տարածք: Այդուամենայնիվ, հայկական կողմը լիահույս է, որ կհաջողվի արագ հաղթահարել առկա խոչընդոտները և կյանքի կոչել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

 

Շատ լավ պատկերացնելով բնական աղետների սարսափը ու հիշելով 1988թ. Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը՝ Հայաստանն անհաղորդ չմնաց ս.թ. փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժին: Փետրվարի 7-ին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԹՀ նախագահի հետ, որի հաջորդ օրը հայկական որոնողափրկարարական անձնակազմը մեկնել է աղետի գոտի, ներդրում ունեցել երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործում՝ փրկելով մարդկային կյանքեր: Այդ օրերին բացվել է նաև տասնամյակներ շարունակ փակված հայ-թուրքական ցամաքային սահմանը, որով Հայաստանը մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկեց Թուրքիա: Ս.թ. փետրվարի 15-ին Անկարայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքերով վերանորոգել հայ-թուրքական սահմանի Անիի կամուրջը:

 

- Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական մշակութային ժառանգության ավերման մասին։ Ինչպես գիտենք հայկական պատմական և կրոնական կոթողները Թուրքիայում նույնպես բարվոք վիճակում չեն։ Հաշվի առնելով, որ ԻԻՀ-ն ոչ մի ջանք չի խնայել հայկական պատմական կոթողների պահպանման գործում, ինչպե՞ս եք գնահատում երեք երկրների մոտեցումները հիշյալ խնդրի կապակցությամբ։

 

Պատասխան.  Խոսելով հայկական մշակութային ժառանգության մասին՝ անհնար է չգնահատել Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության հանդեպ։ ԻԻՀ պետական աջակցությամբ վերականգնվել են տասնյակ նշանավոր եկեղեցիներ, այլ հուշարձաններ։ Թե՛ ՀՀ ղեկավարությունը, թե՛ հայ ժողովուրդն ընդհանրապես միշտ բարձր են գնահատել և դրվատանքի խոսքեր են հնչեցրել իրանցի բարեկամների հասցեին այս կապակցությամբ։ Իրանի հոգատարությունը հայկական մշակույթի նկատմամբ մեր երկու պետությունների ընդհանուր քաղաքակրթական կապերի և հազարամյա պատմական առնչությունների վկայությունն է։ Ասվածի վկայությունն է նաև 44-օրյա պատերազմից առաջ իրանական կողմի աջակցությամբ վերականգնված Շուշիի Գոհար աղա մզկիթը:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործելակերպին՝ հայկական պատմական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի հարցում, Դուք միանգամայն հստակ բնորոշեցիք այն, և ցավով պետք է արձանագրել, որ դա ամենևին նորություն չէ։ Ոչ շատ վաղ անցյալում՝ 2005թ․ Ադրբեջանի իշխանություններ ծայրահեղ բարբարոսությամբ ավերեցին Արաքսի ափին՝ Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը։ Դեռևս քսաներորդ դարի ընթացքում Նախիջևանում կային հարյուրավոր հայկական պատմական կոթողներ, որոնք բոլորն այսօր հիմնահատակ ավերված և ոչնչացված են։

 

Իր այս հանցավոր գործելակերպը Ադրբեջանը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղում։ Ավերվում է այն, ինչ հնարավոր է, իսկ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրահայտ կոթողներին, որոնց ավերումը կարող էր մեծ արձագանք ունենալ, Ադրբեջանը անամոթաբար ժխտում է դրանց հայկական ինքնությունը՝ վերագրելով ինչ որ մտացածին «աղվանական ճարտարապետության»։ Այս գործում ադրբեջանական կողմի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ Ադրբեջանի նախագահը տեսախցիկների առաջ հրահանգում է հայկական եկեղեցու վրայից ջնջել հայերեն արձանագրությունները։ Ավելորդ չէ նաև նշել, որ Ադրբեջանը մինչ այժմ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, փորձում է ԼՂ հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ՝ Հայաստանին ներկայացնելով որպես իսլամի և ողջ մուսուլմանների թշնամի և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը, առաջ քաշում կեղծ փաստեր, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մի շարք մզկիթներ է ավերել:

 

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նույն քաղաքականությունը վարել նաև Իրանի նկատմամբ: Մասնավորապես՝ նախորդ տարի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած ադրբեջանցի պատվիրակները սին հայտարարություններ տարածեցին՝ ադրբեջանական հորջորջելով Երևանի Կապույտ մզկիթը, և կամ պետական ամենաբարձր մակարդակով Բաքվում շարունակական ջանքեր են գործադրվում իրանցի մեծանուն տարբեր գրողների որպես ադրբեջանցի ներկայացնելու ուղղությամբ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ