Արմինֆո. Իրանի զսպման ուժը տարածաշրջանի երկրների համար կայուն անվտանգության և խաղաղության կետ է։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
"Ոչ մի սպառնալիք չի կարող երկրորդ պլան մղել Իրանի հրթիռային եւ պաշտպանական արդյունաբերությունը, քանի որ այդ ժամանակակից արդյունաբերությունը տեղական է եւ երկիր չի ներմուծվում արտասահմանից", - ասել է Ռաիսին՝ իրանական նոր"Ֆաթահ" գերձայնային հրթիռի ներկայացման արարողության ժամանակ:
"Դա հրթիռային և պաշտպանական արդյունաբերությամբ ինքնապահովման ճիշտ ճանապարհ էր երկրի համար ", - հայտարարել է ԻԻՀ նախագահը: "Այսօր մենք զգում ենք, որ այդ զսպող ուժը զարգացել է", - ասել է նա, հավելելով, որ նման ուժը կապահովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայուն խաղաղությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի նորագույն մշակման "Ֆաթահ" հիպերձայնային հրթիռը երեքշաբթի ներկայացվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ներկայությամբ: