Արմինֆո. Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում: