Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: