Արմինֆո. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների շարունակմանը: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Միլլերի խոսքով՝ այդ հարցն ԱՄՆ-ի համար առաջնային է։ "Մենք պնդում ենք, որ երկու կողմերն էլ միասին աշխատեն չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար", - ընդգծել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այնուհետև առաջնորդների մակարդակով բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, ինչը Վաշինգտոնը ողջունում է: "Սակայն, մենք կարծում ենք, որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, եւ շարունակում ենք պնդել, որ երկու կողմերը միասին աշխատեն չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար", - ընդգծել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նախատեսվում է պետքարտուղարի նոր հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: <Պետքարտուղարը նրանց հետ հանդիպել է մի քանի շաբաթ առաջ: Նա կշարունակի զբաղվել այդ հարցով, բայց ես նրա նոր հանդիպումների մասին տվյալներ չունեմ։