Արմինֆո.ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։
Ինչպես հաղորդում է ՀՅԴ-ը, դա հնարավոր է դարձել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Արիզոնայի հայ համայնքի ակտիվ անդամներ Արթուր Արթենյանի ու Վարդան Արաբյանի համակարգված աշխատանքի արդյունքում:
Ընդունված որոշման նախաբանը ծավալուն անդրադարձ է կատարում արցախյան հակամարտության պատմությանը, Արցախի՝ իբրև տեղաբնիկ հայ ժողովրդի մշակութային, քաղաքական ու կրոնական կյանքի աշխույժ կենտրոններից մեկը լինելու փաստին։ Որոշման նախաբանում նաև խոսվում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման, Արցախի ինքնորոշմանը հակարդված ադրբեջանական բռնության, վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև հանուն անկախության պայքարը շարունակելու Արցախի վճռականության մասին։
Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության կառավարությանը եւ նպաստել հակամարտության լուծմանը։