Արմինֆո.Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան գնահատական է տվել Երևանում բարձրագույն մակարդակի հանդիպումներին:
""Լավ հանդիպումներ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Գրիգորյանի հետ ։ Քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնման ուղիները և տարածաշրջանային անվտանգության դինամիկան, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը՝ վերջին բանակցություններից հետո", - գրել է նա «Թվիթեր»-ում։
Նշենք, որ Կոլոմինան Երևանում էր տարածաշրջանային շրջագայության շրջանակներում: Նա կլինի նաև Վրաստանում և Ադրբեջանում։