


Արմինֆո. Այսօր անցկացնում ենք դեռևս 2022 թվականի վերջին նախատեսված եռակողմ հանդիպումը մեր հայ գործընկերոջ հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լավրովը նշել է, որ սա լավ հնարավորություն է օգտվելու Մոսկվա կատարած այս այցից՝ երկկողմ գործերի վիճակին ևս նայելու համար: "Առավել ևս ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախատեսվող շփումների նախաշեմին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր նպատակաուղղվածությունը՝ իրագործելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախագահներ Պուտինի և Ալիևի միջև։ Վերջին հետաքրքիր նախագծերից է "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքը։ Մեր առաջնորդները դա քննարկել են միմյանց միջև և այլ շահագրգիռ երկրների մասնակցությամբ, իսկ դրանք քիչ չեն։ Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի հետագա աշխատանքն այս և այլ ուղղություններով", - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Առևտուրը մեզ մոտ վերելք է ապրում, ներդրումներն աշխատում են, շարունակել Է Լավրովը, ընկերությունները լրացուցիչ ծրագրեր ունեն ։ "Կարծիքներ կփոխանակենք այդ հարցերի շուրջ։ Տեսնենք, թե ինչպես ավելի լավ պատրաստվենք մեր հայ գործընկերոջ հետ եռակողմ շփմանը։ Այն նախատեսված է օրվա երկրորդ կեսին", - ասել է Լավրովը։



