Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի ղեկավարության հետ առաջիկա հանդիպումների մասին:
"Հիշեցնեմ, որ արտաքին գործերի նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում: Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնել է արդեն Մոսկվա: Ռուսական կողմից ստացել ենք արդեն առաջարկ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ բաձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը", - հաղորդել է նա՝ մայիսի 18-ին կառավարության հերթական նիստում:
Բացի այդ, հունիսի 1-ին նախատեսվում է հնգակողմ հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ:
Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում, իսկ հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում տեղի կունենա հուլիսին: