Արմինֆո. Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում Հայաստանը, ի թիվս մի շարք այլ երկրների, չի ստորագրել Ուկրաինային հասցված վնասի գրանցամատյանի ստեղծման մասին հռչակագիրը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրայան:
"Ռեյկյավիկում ՝ Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում, 43 երկրներ եւ Եվրամիությունը վնասի գրանցամատյանի մասին պայմանագիր են ստորագրել", - գրել է Մուդրայան: Ուկրաինայի արդարադատության փոխնախարարի նշած պետությունների թվում, որոնք ստորագրել են գրանցամատյանի մասին հռչակագիրը, նշված են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան և Էստոնիան: "Չեն ստորագրել Ադրբեջանը, Հայաստանը, Բոսնիան, Հունգարիան, Սերբիան, Թուրքիան", - հաղորդել է Մուդրայան:
Եւս երեք երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալու գրանցամատյանին եւ անցնում են դրա համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերը, դրանք են Անդորան, Բուլղարիան, Շվեյցարիան, հավելել է փոխնախարարը:
Ավելի վաղ Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան տեղեկացրել էր, որ Եվրախորհուրդը Ռեյկյավիկում կայացած հանդիպման ժամանակ պաշտոնապես հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինային պատճառված վնասի գրանցամատյանի ստեղծումը: Նրա խոսքով ՝ գրանցամատյանը հիմնվելու է Հաագայում ։ "Այն ստեղծվել է Ուկրաինայի հետ սերտ համագործակցությամբ եւ կստանա, կմշակի եւ կպահպանի վնասի փոխհատուցման հայտերը", - նշել է Հուկստրան: