Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան օրվա կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, ուղերձում ասվում է.
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ներդրումը բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում։
Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը, մասնագիտական և անձնական բարձր որակները կշարունակեն նպաստել Ղազախստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը, նրա միջազգային հեղինակության բարձրացմանը և բարեկամ ղազախ ժողովրդի բարեկեցությանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործում»:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 17-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դառնում է 70 տարեկան: Նա այսօր աշխատանքային այցով կմեկնի Չինաստան պետական այցով՝ որտեղ կմասնակցի Սիանում կայանալիք "Չինաստան-Կենտրոնական Ասիա" գագաթնաժողովին: "Դա նախագահի սկզբունքային դիրքորոշումն է ։ Պետության ղեկավարը մայիսի 17-ը կանցկացնի սովորական աշխատանքային ռեժիմով։ Ոչ Ղազախստանում, ոչ էլ ՉԺՀ այցի շրջանակներում ծննդյան օրվա կապակցությամբ ոչ մի միջոցառում չի լինի",- հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը ։