Արմինֆո. ԱՄՆ-ն ակտիվորեն առաջարկում է Հայաստանին "վռնդել ռուսներին" իր տարածքից և օգնել անվտանգության հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ "Ցարգրադ" հեռուստաալիքի հարցազրույցում։
"Հայերին, եւ մենք նման տեղեկատվություն ունենք, նրանք ասում են, իբր, եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, եւ սահմանապահներին՝ նույնպես, հանեք ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը", - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ տվյալ դեպքում խոսքը բացահայտ սադրանքի մասին է ։ "Դա էլ դիվանագիտություն չէ", - նկատել է Սերգեյ Լավրովը։