Արմինֆո. Ռուսաստանը հանձնառու է երկու տարի առաջ Մոսկվայի, Երևանի և Բաքվի կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերի կատարմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ "Ռոսիա-1" հեռուստաալիքի եթերում:
"Մենք ելնում ենք այն բանից, որ դրանք, նախկինի պես, կարգավորման համար անայլընտրանքային հիմք են հանդիսանում։ Եվ կարգավորման հասնելու համար հարկավոր է գնալ այն պայմանավորվածությունների կատարման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել երեքով", - ասել Է Պեսկովը։
Միաժամանակ, նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն։ <Դրանք, նախկինի պես, ձեւավորվում են որպես գործընկերային, առաջադեմ գործընկերության, հատուկ հարաբերություններ, որոնք ունեն խորը պատմական արմատներ: Մենք համոզված ենք, որ դրանք ունեն նաև փայլուն ապագա։ Իհարկե, կան որոշակի զգայուն պահեր", - հավելել Է Պեսկովը, հաղորդում է "Ինտերֆաքսը"։