Արմինֆո.Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում առկա իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն են քննարկել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը՝ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մամեդովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը նախաձեռնություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ներառյալ խաղաղության համաձայնագրի հետագա ստորագրումը, եւ շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով: Այնուհետև նա, ավանդույթի համաձայն, մեղադրել է Երևանին խաղաղ գործընթացն, իբր, տորպեդահարելու փորձի համար։
Օլսոնն, իր հերթին, ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը և ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին երկկողմ հիմունքներով:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: