Արմինֆո. Արցախի ՊՆ-ը հերքել է մի քանի ուղղություններով հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։