Արմինֆո. Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: «Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՝ առավոտից և օրվա ընթացքում, որոշակի պարբերականությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ականանետահրետանային գնդակոծություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: