Արմինֆո. Կառավարության մայիսի 11-ի նիստում գործադիրը որոշում է ընդունել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու մասին:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, հիմնավորման համաձայն, այդ որոշումը բխում է թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների տրամաբանությունից: Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդա-տեղեկատվական արշավի ծրագիր, և կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը: Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը: