Արմինֆո. Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 11-ի առավոտյան ժամը 6-ից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային կայանքներից գնդակոծում են Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից ժամը 10:25-ի դրությամբ կա 4 վիրավոր: Զինծառայողներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է բավարար, մյուս երկուսինը՝ միջին ծանրության: