Արմինֆո. Չեխիան կարող է և կնպաստի խաղաղ նախաձեռնություններին, որոնք կհանգեցնեն Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան, պատասխանելով հարցին, թե ինչու Չեխիան և ԵՄ-ը պատժամիջոցներ չեն կիրառում Բաքվի նկատմամբ՝ ի պատասխան նրա ագրեսիվ գործողությունների և ռազմատենչ հռետորաբանության։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը հիմնարար նշանակություն ունի։ < Իհարկե, եթե ես միակողմանի գնահատեի, թե ով և ինչպես է խախտում (հրադադարի ռեժիմը – խմբ.), չի նպաստի իրավիճակի բարելավմանը։ Չեխիայի և Եվրամիության ընդհանուր նպատակը տարածաշրջանում կայունության հասնելն է և երկարաժամկետ խաղաղության ապահովումը, ինչը կերաշխավորի հայերի իրավունքները: Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ, մեր փորձագետները ներկա են ԵՄ դիտորդական առաքելությունում", - նշել է Ֆիալան։