Արմինֆո. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը:
"Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը և կոչ ենք անում շարունակել երկխոսությունը։ Կայուն և արդար համաձայնագիրը կդառնա երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների բացահայտման բանալին", - գրել է Սալիվանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ ապրիլի 30-ից Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները: Դրանց եզրափակիչ փուլը նախատեսված է այսօր։
Մայիսի 3-ին կայացել է Սալիվանի հանդիպումը Բայրամովի և Միրզոյանի հետ: Հանդիպման օրակարգում էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: