Արմինֆո. Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Դաստան Նուրկելդիևն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պարեկային ծառայության պետ, գնդապետ Գրիգոր Եղիազարյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը, միջոցառումը տեղի է ունեցել Ղազախստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2023 թվականի համագործակցության ծրագրի համաձայն: Հանդիպումը տեղի է ունեցել Ալմաթիի տարածաշրջանային կայազորի ռազմական ոստիկանության վարչության բազայի վրա: Մասնակիցները կիսվել են զորքերում իրավակարգի ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի, զինվորական ծառայության անվտանգության, զորքերի ծառայության կազմակերպման և հակադիվերսիոն գործունեության փորձով: Հայ գործընկերներին ցուցադրվել են սպառազինության, ռազմական տեխնիկայի նմուշներ և զինծառայողների հանդերձանք:
Ճեպազրույցի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել գործնական փոխգործակցությունը Ղազախստանի և Հայաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների գծով: