Arminfo.info



 Ուրբաթ, 28 Ապրիլի 2023 14:07
Մարիաննա Մկրտչյան

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն կհիմնվի

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն կհիմնվի

Արմինֆո. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի ասելով,  Ադրբեջանի նման գործելաոճը խոչընդոտում է նաև Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Նա մտահոգիչ է համարել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:

«Դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումն անընդունելի է։ Ես բազմիցս առիթն ունեցել եմ արտահայտելու Ֆրանսիայի դիրքորոշումն այս առնչությամբ։ Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ Այն, սակայն, խոչընդոտում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շարունակմանը, որին վճռականորեն հանձնառու է վարչապետ Փաշինյանը, և լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության համար, որի վրա արդեն իսկ խորապես ազդում է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստը», - նշել է ֆրանսիացի դիվանագետը՝ «Արմենպրեսի» հետ հարցազրույցում։

Նա նաեւ փաստել է, որ մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց ամփոփ դատավարության ընթացքում՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: «Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը։

Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։ Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան», - հավելել է Կոլոնան:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրենց «ներքին հարցն է, և չեն պատրաստվում որևէ մեկի հետ դա քննարկել», Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն ասել է. «Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ  բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է»։

Աանդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակին՝ Կոլոնան հիշեցրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բացառիկ են, և ձևավորվել են ընդհանուր պատմության ընթացքում, ունենալով երջանիկ, բայց նաև առանձնապես ցավալի պահեր։ «Այսօր այդ հարաբերությունները զարգանում են ինչպես երկու կառավարությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների միջև: Ֆրանսիան վճռականորեն աջակցում է պարոն Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերին։ Հայաստանի կողմից ժողովրդավարական մոդելի խիզախ ընտրությունը պետք է ստանա աջակցություն, ինչին  մենք հավատարիմ ենք միջազգային հանրության այլ անդամների և Եվրամիության հետ միասին: 2021 թվականի դեկտեմբերին ստորագրեցինք նաև տնտեսական համագործակցության հավակնոտ ճանապարհային մի քարտեզ, և վերջերս Փարիզում կազմակերպեցինք «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» ֆորումը, ինչպես նաև Երևանում բացեցինք Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակ։ ԶՖԳ-ն արդյունավետ երկխոսություն է վարում Հայաստանի իշխանությունների հետ՝ իրականացնելու նոր ծրագրեր, մասնավորապես, ջրի և կայուն էներգիայի ոլորտներում: Անցած տարի զգալիորեն աճել են մեր երկկողմ առևտրի ծավալները: Մեր երկկողմ առևտուրը զգալիորեն աճել է անցյալ տարի, և մենք աշխատում ենք այնպես անել, որ այս միտումը շարունակվի, այդ թվում՝ աջակցելով ֆրանսիական ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպիսիք են Վեոլիան, Պեռնո Ռիկարը,  Քարֆուրը և Ամունդի-Ակբան:

Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։ Վերջապես, մշակութային և կրթական համագործակցության ոլորտում մենք ցանկանում ենք հիմնվել ՀՖՖՀ-ի՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի վիթխարի հաջողության վրա, ինչպես նաև Հայաստանում բացում ենք Ֆրանսիական ինստիտուտ, որը թույլ կտա ստեղծել հարուստ մշակութային ծրագիր՝ միաժամանակ առաջարկելով Ֆրանսերենի դասընթացներ բոլոր մակարդակների համար։ Հարկ է նաև նշել մեր ուշագրավ համագործակցության զարգացումը ֆրանկոֆոնիայի, գիտության, մշակույթի, սպորտի և ժառանգության ոլորտներում, որոնք վկայում են Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բացառիկ դինամիկայի մասին, ինչին ես խորապես հավատարիմ եմ», - նշել է դիվանագետը։

Խոսելով 108 տարվա վաղեմության իրադարձությունների մասին՝ Կոլոնան ընդգծել է, որ ապրիլի 24-ին, ինչպես յուրաքանչյուր տարի, Ֆրանսիայում ոգեկոչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը Ֆրանսիան օրենքով պաշտոնապես ճանաչել է 2001 թվականի հունվարի 29-ին։ «Հարգանքի այս տուրքն առավել մեծ հանդիսավորություն է ստացել 2019 թվականին Ֆրանսիայի նախագահի կողմից Հանրապետության հիշատակի միջոցառումների ցանկում ներառվելուց ի վեր։  Ոգեկոչումն առանձնահատուկ հնչեղություն ունի, քանզի բազմաթիվ ֆրանսիացիներ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, որոնց հյուրընկալել է Ֆրանսիան: Սակայն ցեղասպանության ոգեկոչումը նաև ուղերձ է մարդկությանը, որպեսզի այս սարսափելի եղելությունները չկրկնվեն այնպիսի մի անհանգիստ ժամանակաշրջանում, որում, ցավոք, հակամարտություններն ավելանում են և  վտանգվում բազմաթիվ փոքրամասնություններ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հարկ է նշել, որ քաղաքացիական հասարակության խիզախ կազմակերպությունների նախաձեռնությամբ այնտեղ ևս հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը և, որ թուրք գիտնականներն ու պատմաբաններն աշխատում են այդ թեմայի շուրջ: Մենք պետք է շարունակենք աջակցել ողջ աշխարհում, ինչպես ինստիտուցիոնալ դերակատարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին՝ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարելու և պատմության սարսափելի դասերի մասին խորհելու համար: Միայն մենք կարող ենք պահպանել ժողովուրդների՝ միասին ապրելու կարողությունը, որը վտանգված է», - ամփոփել է դիվանագետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա ՊապյանԵթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա Պապյան
Քաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներըՔաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերըՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
Ադրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավոր
Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմումԼեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
Դիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահԴիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահ
«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
Միրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմքՄիրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմք
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցինԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցին
ԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափովԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափով
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրաՖրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
Ադրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինԱդրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակիցՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
Ընդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն էԸնդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ ԴանիելյանըՊետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԵրևանԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչՀայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ
Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգինԽորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին
Բողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն էԲողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն է
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան