Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Ղազախստանի Հանրապետության Հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիայի նախագահի տեղակալ Նարինե Միքայելյանը պարգևատրվել է "Կուրմետ" շքանշանով ("պատիվ,
հարգանք")՝ խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:
Ղազախստանում "Կուրմետ" շքանշանը շնորհվում է քաղաքացիներին տնտեսության, սոցիալական ոլորտի, գիտության և մշակույթի, կրթության զարգացման գործում ունեցած վաստակի, պետական մարմիններում օրինակելի ծառայության և ակտիվ հասարակական գործունեության համար