Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Նշենք, որ հայկական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություններ էին տարածել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ամրաշինական աշխատանքներ իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից հայ սահմանապահի գերեվարման մասին: