


Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը խորապես մտահոգված է Բերձորի/Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի ստեղծմամբ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք կարելի է ասել, որ Բաքվում եւ Երեւանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել՝ վերջին գործընթացների ֆոնին։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ հարցը Հարավային Կովկասում պետքարտուղարի ուշադրության կենտրոնում է: "Մենք հանգստյան օրերին ասել ենք, որ գերատեսչությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի մարդկանց ազատ և բաց տեղաշարժ և առևտուր Լաչինի միջանցքով։ Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը՝ մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել դրանով", - հավելել է Պատելը՝ հրաժարվելով մանրամասնել դիվանագիտական գնահատականները տեղերում կամ Բաքվում և Երևանում ընթացող բանակցությունների առանձնահատկություններ



