


Արմինֆո.Այսօր որոշում է կայացվել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովին փոխելու մասին: Այդ տեղեկատվությունը տարածվում է սոցիալական ցանցերի հայկական և ռուսական հատվածում։
Այս հաղորդագրության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի եղել, ինչպես նաև չի նշվում նրա հեռացման պատճառը:
Լրատվամիջոցները նշում են, որ պաշտոնանկության առիթ են հանդիսացել Արցախի շուրջ վերջին զարգացումները: Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ով կփոխարինի Վոլկովին։ Ի թիվս այլոց՝ ԶԼՄ-ները նշում են, որ դա կլինի ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի վստահված անձ՝ իմաստուն և կամային որոշումների ընդունակ գեներալ, որը կկարողանա կարգավորել իրավիճակը, այդ թվում ՝ Բերձորի/Լաչինի միջանցքի շուրջ։



