Արմինֆո. Մենք չպետք է թույլ տանք, որ անցյալի իրադարձությունները թելադրեն մեր ներկան և ապագան: Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայ առաքելական եկեղեցու պատրիարք Սահակ Մաշալյանին և Թուրքիայի հայ համայնքին հղած ուղերձում, որը ներկայացնում են թուրքական լրատվամիջոցները։
<Ես հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը և ցավակցություն եմ հայտնում նրանց ժառանգներին: Աստծո ողորմություն եմ մաղթում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հակամարտության, անկարգությունների և ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված Օսմանյան կայսրության քաղաքացիներին: Որքան էլ ցավալի լինի, մենք չպետք է թույլ տանք, որ անցյալի իրադարձությունները թելադրեն մեր ներկան և մեր ապագան: Մենք հավատում ենք, որ ձերբազատվելով ցավից, կիսելով այն, այլ ոչ թե մրցելով դրանում՝ դա վաղվա օրվա ամենաճիշտ ճանապարհն է։ Այս ըմբռնումով մենք վերջին 20 տարիներին փորձում ենք ամրապնդել մեր ներաշխարհը, մեր միասնականությունն ու համախմբվածությունը ՝ ընդլայնելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Մենք ձգտում ենք ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի ենթարկվում մարգինալացման և դատապարտման ազգային կամ կրոնական պատկանելության պատճառով: Մենք շարունակելու ենք կողմնորոշվել դեպի խաղաղություն և բարեկամություն, ի հեճուկս նրանց, ովքեր փորձում են քաղաքականացնել պատմությունը, շարունակելու ենք պաշտպանել մեր հայ քաղաքացիներին, ովքեր անփոխարինելի ներդրում ունեն մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, կրթության և սոցիալական կյանքում: Անկեղծորեն հավատում եմ, որ մեր հայ համայնքի հարգելի անդամները մեզ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն այս ջանքերում: Այդ զգացմունքներով ու մտքերով ես հարգում եմ Օսմանյան կայսրության քաղաքացիների հիշատակը, որոնք զոհվել են երկրի փլուզման ընթացքում", - նշել է Թուրքիայի առաջնորդը ։