Արմինֆո.Իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է, իսկ թիրախը միայն Սոթքը չէ: Այդ մասին ապրիլի 24-ին հայտարարել է ՀՀ ՊՆ Այս մասին, այսօր ՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին այդ ուղղությամբ զինծառայողի զոհվելու դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի հարազատներին և մերձավորներին:
"Միայն Սոթքը չէ, որ գնդակոծվում է, եթե մենք Սոթքում զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, թե թիրախավորվում է միայն Սոթքը։ Մեր սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։ Նույն իրավիճակն է, եթե որևէ փոփոխություն լինի, մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ", - վստահեցրել է պաշտոնյան։
Անդրադառնալով Տեղ գյուղում առկա իրավիճակին առնչվող հարցին՝ փոխնախարարը նշել է, որ Տեղ գյուղի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է, և այդ շրջանում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: "Որևէ փոփոխության դեպքում տեղեկատվություն կտրամադրվի", - ընդգծել է նա:
Հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Տեղ գյուղի հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, փոխնախարարը պատասխանել է, որ, մեծ հաշվով, սահմանազատման աշխատանքներն իրականացնում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովը, որն զբաղվելու է հենց սահմանազատման, սահմանագծման աշխատանքներով: Ընդ որում, նա խոստովանել է, որ սահմանի այդ հատվածում այժմ ներկա են ինչպես սահմանապահներ, այնպես էլ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ։
Դիտարկմանը, թե արդյոք կարելի է պնդել, որ վերջին գործողություններով թշնամին նախապատրաստվում է նոր ագրեսիայի, Սարգսյանն ասել է, թե չի կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար: Սակայն, նրա ասելով, յուրաքանչյուրն իր տեղում պետք է ավելի զգոն լինի և ամեն ինչ անի, որպեսզի յուրաքանչյուրն իր աշխատանքը կատարի որակով: Պաշտպանության փոխնախարարը նաև վստահեցրել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում թե զորքերի զինման, թե մարտական պատրաստության բարձրացման առումով:
Ի պատասխան հարցի, որ արցախցիներն այսօր կանգնած են ցեղասպանության սպառնալիքի առջև՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին թշնամու ուժերի կողմից անցակետ տեղադրելու ֆոնին, պաշտոնյան վստահեցրել է, որ պետք է ամեն ինչ անել՝ ավելի ուժեղանալու համար: "Մենք պետք է լինենք համախմբված և միասնական, լինենք ժամանակակից բանակով պետություն, որը հակառակորդին ստիպի հրաժարվել սադրանքներից", - հավելել է նա:
Սարգսյանը հավելել է, որ աշխարհը չպետք է հանդուրժողականություն դրսեւորի երկրորդ ցեղասպանության նկատմամբ, և պետք է պահանջել, որ միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ճիշտ արձագանքի, և այդպիսով կանխվի հետագա ոտնձգությունը:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը, իրեն բավական ագրեսիվ է պահել լրագրողների հետ, և Տեղ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելու խնդրանքին ի պատասխան նշել է, որ դրանով զբաղվում է սահմանազատման համապատասխան հանձնաժողովը: Նա նաեւ չի պատասխանել, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանցի զինվորականներն անարգել ոչ միայն մուտք են գործել Հայաստանի տարածք, այլև քաղաքացիական անձի են սպանել: Ասրյանը լրագրողների հետ զրույցում միայն հմտորեն բողոքարկել է ազատ տեղաշարժվելու իր իրավունքը։