Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023 10:47
Մարիաննա Մկրտչյան

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. Արցախի ԱԳՆ ղեկավար

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. Արցախի ԱԳՆ ղեկավար

Արմինֆո. Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝  "Արցախպրես" լրատվական գործակալության հետ հարցազրույցում:

 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ  փնտրեն բնակության այլ վայր, Ղազարյանն արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում  է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։

 

«Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին», - հավելել է նա։

Նախարարի ասելով, այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն չի էլ թաքցնում իր հանցավոր մտադրությունները, վկայում է Արցախի շարունակվող շրջափակման դադարեցման և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների կասեցման ուղղությամբ միջազգային արձագանքի և ներգրավվածության բավարար չլինելու մասին։ «Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները, գործելով բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, էլ ավելի են ընդլայնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը։
Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ պետություններն, անհատապես և հավաքականորեն, պարտավոր են ձեռնարկել արդյունավետ և վճռական քայլեր՝ կանխելու ամենածանր հանցագործությունները, առաջին հերթին ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝  ներառյալ էթնիկ զտումները և անօրինական տեղահանությունը։ Միևնույն ժամանակ, նման հանցագործությունների կանխման անմիջական պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ մարմին, որը ոչ միայն ունի համապատասխան մանդատ, այլ նաև օժտված է անհրաժեշտ գործիքակազմով՝ կասեցնելու Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հանցավոր մտադրությունները։

Այս համատեքստում ափսոսանք է հարուցում այն, որ չնայած ծանր հանցագործությունները կանխելու հանձնառությանը՝ որոշ միջազգային կառույցների և պետությունների ներկայացուցիչներ գործադրում են քաղաքական ջանքեր, որոնք անուղղակիորեն խթանում են Ադրբեջանի ոչ լեգիտիմ դիրքորոշումը և խրախուսում նրա ցեղասպան քաղաքականությունը։ Կարծում ենք, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների  կարգավորման գործընթացներում ներգրավված դերակատարների նման մոտեցումը ոչ միայն անընդունելի և հակաարդյունավետ է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար», - նախազգուշացրել է Ղազարյանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի պնդումն առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է, Ղազարյանն ընդգծել է, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ «Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։

Բացի այդ, հայկական կողմը մշտապես ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ուղղակիորեն միջամտել են կոնֆլիկտային իրավիճակներին՝ կանխելու ցեղասպանությունը, զանգվածային սպանություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակակից աշխարհում, այն իրավիճակներում, երբ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների հավաքական իրավունքները կոպտորեն խախտվում են, միայն միջազգային հանրության  միջամտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի ազատ իրացումը կարող են ապահովել նման իրավիճակների խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում՝ առանց ուժի կիրառման, բռնության, բռնի տեղահանության և էթնիկ զտումների։                             
 
Շարունակվող շրջափակման, Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների  և այլ ագրեսիվ գործողությունների պայմաններում  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որպես իր ներքին գործը ներկայացնելու  պաշտոնական Բաքվի ձգտումն Ադրբեջանի ղեկավարության կողմից բացահայտ փորձ է միջազգային հանրությունից  ստանալ քարտ-բլանշ Արցախի տարածքի էթնիկ զտումները և նրա բնիկ ժողովրդին հայրենի հողերից վտարումը շարունակելու համար։ Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։  Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց», - հավելել է Ղազարյանը։

Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի միջև բանակցությունների հնարավորությանն առնչվող հարցին՝ արտգործնախարարը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը եղել և շարունակում է հավատարիմ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

 

«Կարծում ենք, որ տարածաշրջանում տևական խաղաղություն կարող է ու պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով և փոխընդունելի մոտեցումների հիման վրա։ Միակողմանի հարկադրման միջոցներով, իհարկե, կարելի է սառեցնել խնդիրը, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու, ինչի վկայությունն է Արցախի 70-ամյա գոյությունը Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ամուր միջազգային երաշխիքների առկայության պայմաններում:

Ինչ վերաբերում է տեխնիկական և հումանիտար հրատապ հարցերի լուծմանը, ապա շփումները կողմերի միջև սկսվել են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ  հրադադրի ռեժիմի հաստատումից հետո։ Ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները հրատապ հումանիտար հարցեր քննարկելու նպատակով ՌԴ խաղաղապահ առաքելության միջոցով առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին ՌԴ խաղաղապահ առաքելության համակազմի տեղակայման վայրում և նրանց հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անկացնելու մասին։ Ադրբեջանի կողմից, սակայն, արձագանք այդպես էլ չի եղել։

Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել այդ շփումները՝ հակամարտության կարգավորման միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը բացառելու նպատակով։ Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության կարգավորման համապարփակ կարգավորումը», - համոզմունք է հայտնել նախարարը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ընդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքումԸնդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում
ԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանըԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանը
Վարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրումՎարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրում
Փաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելըՓաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը
Տիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողներըՏիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասըԱբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերայինԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերային
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդը ՀՀ վարչապետին առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել
ՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերըՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը
Հայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումըՀայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Վանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժելՎանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
ՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Հայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանըՀայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը
Սամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքիՍամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքի
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Զախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրություններըԶախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրությունները
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառովՄի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
Հայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձովՀայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձով
Վահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը ԼեհաստանումՎահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում
Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ովՍևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ով
Հայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպանՀայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպան
Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբԼևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբ
Հայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ովՀայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ով
Հայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ինՓաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին
Բաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներԲաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներ
Հայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումըՀայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումը
Հայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Տիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումըՏիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը
Քաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասինՔաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասին
Հայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացըՀայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացը
Լևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներինԼևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներին
Գերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը ՀայաստանԳերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը Հայաստան
Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարովԿենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերը
Երևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներինԵրևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներին
IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելըIODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելը
Հայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումըՀայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումը
Տիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ԲելգիայումՏիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Բելգիայում
Լեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանելԼեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում ԱդրբեջանըՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում Ադրբեջանը
ՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորություններըՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը
Նարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներինՆարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներին
ՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը
Հաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համարՀաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար
Նախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներովՆախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով
Հայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Պուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքումՊուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքում
ՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցովՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցով
Բագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակԲագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակ
Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծըԼրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը
Փաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովինՓաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովին
ԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանումԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանում
Հայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրըՀայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից