Արմինֆո.Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այդ մասին հաղորդել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Հայաստանի ուժային կառույցները երկրի տարածքում փնտրում էին ադրբեջանցի զինծառայողների։ Ավելի վաղ Աշոտավան գյուղում ձերբակալվել էր ադրբեջանցի զինվորական, որը, ինչպես սկզբում պատմել էր, մոլորվել էր տեղանքում։ Նա հաղորդել էր, որ իր հետ եղել է ևս երկու զինծառայող։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա փախել է ԱՀ ԶՈՒ-ում վատ վերաբերմունքի պատճառով ։
Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդել էր Նախիջևանի ուղղությամբ երկու ադրբեջանցի զինծառայողի անհետացման մասին: Ըստ պաշտպանական գերատեսչության՝ զինծառայողները տեղանքում մոլորվել են եղանակային վատ պայմանների պատճառով։