


Արմինֆո. ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»:



